Մատչելիության հղումներ

Տարբեր մարզերից մի շարք քաղաքացիներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ


Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ դեկտեմբեր–հունվար ամիսներին Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, հակահետևակային ականներ, պայթուցիչներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պահունակներ, տարբեր տրամաչափի ընդհանուր առմամբ շուրջ 2000 փամփուշտներ:

Քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG