Մատչելիության հղումներ

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդանցությունն աճման միտում ունի. ԱՆ


Հայաստանում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում, այսօր հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Հունվարի 14-ի դրությամբ՝պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել», - ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, գրիպի և ՍՇՎ հարաբերական ակտիվության հետ կապված իրավիճակը գնահատելու նպատակով նախարարության աշխատակիցներն այս օրերին պարբերաբար այցելում են բժշկական հաստատություններ, տեղում ծանոթանում իրավիճակին, ինչպես նաև կենտրոնների տնօրենների և մասնագետների հետ խորհրդակցում են կատարվող քայլերը:

«Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած», - հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Անցած շաբաթավերջին նախարարությունը հայտնել էր H1N1-ով պայմանավորված մահվան դեպքի մասին՝ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG