Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին ԱԺ փոխխոսնակներ


«Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն ընտրվեցին 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներ։

Լենա Նազարյանի օգտին քվեարկել է 124 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի օգտին՝ 109 պատգամավոր և ընդդիմադիր թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին՝ 108 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին կողմ է քվեարկել 19 պատգամավոր։

Ազգային ժողովն անցավ օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը՝ մշտական հանձնաժողովների ստեղծմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG