ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ի պատասխան The New York Times-ում հրապարակված հոդվածի, հայտարարել է, որ երբեք չի աշխատել Ռուսաստանի համար։
Ուրբաթ օրն ամերիկյան պարբերականը հայտնել է, որ 2017 թվականին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել Թրամփի նկատմամբ` բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունից հետո, մտավախություն ունենալով, որ ամերիկյան առաջնորդի գործողությունները կարող են սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգության համար:
Սպիտակ տան մոտ ելույթ ունենալով՝ Թրամփը նաև հերքել է The Washington Post թերթի պնդումները, ըստ որի, նախագահը փորձել է թաքցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասները՝ իր թարգմանչից վերցնելով գրառումները: Թրամփի խոսքով՝ այդ մասին իրեն ոչինչ հայտնի չէ: