Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին


Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. - «Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում»:

«Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը: Կողմերը շեշտեցին ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում», - փոխանցում է Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG