Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Մեծարգո պարոն Վարչապետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց արդյունքում մեր ժողովուրդը արտահայտեց իր մեծ վստահությունը Ձեզ և Ձեր ղեկավարած քաղաքական ուժին:

Այսօր Դուք կրկին ստանձնում եք ՀՀ Վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ բարվոք լուծման առաջնորդելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները և կյանքի կոչելու լուսավոր ապագայի հանդեպ մեր ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:

Ի խորոց սրտի մաղթում ենք, որ Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ՝ Ձեր բարձր և պատասխանատու առաքելության մեջ՝ ի խնդիր մեր հայրենիքի անշրջելի առաջընթացի և մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ` շնորհելով կենաց արևշատ օրեր և ամենայն բարիք»,-ասված է Վեհափառի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG