Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի


Շիրակի մարզի բուժհաստատություններ դեկտեմբերի 31-ից մինչև օրս սուր շնչառական վիրուսային հիվանդություններով դիմել է 308 հիվանդ, մեծ մասը՝ մինչև 18 տարեկան:

Շիրակի մարզի Ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Կարինե Հովհաննիսյանն հաստատեց, որ հիվանդների շրջանում կա H1N1 վիրուսը․ - «Ունենք H1N1-ը մարզում: Ծանր հիվանդներ էլ ենք ունեցել, որոնք որ ապաքինվել, դուրս ենք գրվել»:

Վիրուսի հաստատման համար անհրաժեշտ լաբորատոր ստուգումները թանկարժեք են, ուստի ոչ բոլորին են Երևան ուղարկում հետազոտության: Հիմնականում H1N1 վիրուսի ախտանշանների առկայությամբ են առաջնորդվում տեղերում:

Ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանն ասում է, որ նախորդ տարվա համեմատ հիվանդների թիվը գրեթե նույնն է: Միայն տոնական օրերից հետո հիվանդանոց դիմողների աճ է գրանցվել․ - «Մենք բավականին լարված աշխատել ենք ամանորյա օրերի ընթացքում: Ունեցել ենք բավականին շատ ստացիոնար և ամբուլատոր դեպքեր: Ակտիվությունը կար նաև տոնական օրերից հետո»:

Կարինե Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ինքնաբուժությամբ չզբաղվել:

Ավստրիական մանակական հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնաված: Հիվանդասենյակներում գրեթե տեղ չկա: 42 փոքրիկ է ստացիոնար բուժում ստանում հիվանդանոցում, թեպետ, հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի կարծիքով, երեխաների մի մասին կարելի էր ամբուլատոր պայմաններում բուժել․ - «Ծանր հիվանդներ չունենք: Վերին շնչուղիների հետ, վիրուսների հետ ծանրացումներ, ռեանիմացիոն դեպքեր չունենք: 42 հիվանդները ճնշող մեծամասնությամբ վերին շնչուղիների տարաբնույթ բարդություններն են՝ կապված վիրուսի հետ»:

Այցելեցինք նաև բուժսպասարկման առաջին օղակ համարվող հաստատություններից Գյումրիի թիվ 2 պոլիկլինկա: «Հիվանդների հոսքի ավելացել է», - ասում է պոլիկլինիկայի տնօրեն Սիրանուշ Ղուկասյանը․ - «Կա շատացում որոշակի: Սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիան է: Բնական է, որ եղանակը ցուրտ է․․․ հոսքը շատացել է»:

Վերջին երկու օրերին բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող հիվանդների թվի նվազում է արձանագրվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG