Մատչելիության հղումներ

Փոմփեո. «Թրամփի հայտարարությունները չեն ազդի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վրա»


Ամերիկյան ԶՈւ զինտեխնիկան և զինծառայողները Սիրիայում, դեկտեմբեր, 2018թ.
Ամերիկյան ԶՈւ զինտեխնիկան և զինծառայողները Սիրիայում, դեկտեմբեր, 2018թ.

Նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիային ուղղված վերջին հայտարարությունները չեն կարող ազդել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագրի վրա: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Պետդեպարտամենտի ղեկավարը, սակայն, հրաժարվել է բացատրել, թե ինչ էր նշանակում Թուրքիան տնտեսապես կործանելու մասին Թրամփի թվիթերյան գրառումը, նշելով. - «Այդ մասին դուք պետք է անձամբ նախագահին հարցնեք»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է, մասնավորապես, թե Վաշինգտոնը Թուրքիային կկործանի տնտեսապես, եթե Անկարան հարձակվի Սիրիայում գործող քրդական ուժերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG