Մատչելիության հղումներ

Բելառուսը և ԱՄՆ-ը բանակցում են փոխադարձաբար դիվանագիտական լիարժեք ներկայություն ապահովելու շուրջ

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյ, արխիվ

Պաշտոնական Մինսկը և Վաշինգտոնը բանակցում են դիվանագիտական ներկայության ընդլայնման հարցի շուրջ: Այսօր Մինսկում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:

«Մենք բանակցում ենք խնդրահարույց հարցերի ողջ սպեկտրի շուրջ: Դա վերաբերում է նաև երկու պետություններում դիվանագիտական ներկայության ընդլայնմանը` ընդհուպ մինչև դեսպանների մակարդակը», - հայտարարել է բելառուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Նախորդ շաբաթ ամերիկյան Foreign Policy հանդեսը տեղեկացրել էր, որ Բելառուսի իշխանությունները վերացրել են Մինսկում աշխատող ամերիկյան դիվանագետների թվաքանակի նախկինում գործող սահմանափակումները: Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ Բելառուսի ԱԳՆ ղեկավարը անձամբ է զանգահարել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելին` տեղեկացնելով կայացված որոշման մասին:

XS
SM
MD
LG