Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը դիմել էր Պենտագոնին` Իրանի դեմ հարվածների տարբերակներ ներկայացնելու խնդրանքով


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Reuters գործակալության աղբյուրները պնդում են, որ անցած աշնանը Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի աշխատակազմը դիմել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը` Իրանի դեմ հնարավոր օդային հարվածների ծրագիր մշակելու խնդրանքով:

«Այս տեղեկությունները հաստատում են նաև The Wall Street Journal պարբերականի աղբյուրները», - գրում է Reuters-ը` հավելելով, որ այս քննարկումները սկիզբ են առել այն բանից հետո, երբ Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկը հրթիռակոծել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը հարող տարածքը:

The Wall Street Journal-ի տեղեկություններով, սակայն, հստակ չէ` տեղյա՞կ է եղել արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականի այս նախաձեռնության մասին, թե՞՝ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG