Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը


7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր փակ-գատնի քվեարկությամբ կընտրի խորհրդարանի խոսնակին։

«Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի թեկնածությունը։

Միրզոյանին խորհրդարանում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը։

«Արարատ Միրզոյանն ակտիվորեն ներգրաված է եղել հայաստանյան հասարակական քաղաքական կյանքում ավելի քան 15 տարի՝ մշտապես հանդես գալով որպես Հայաստանի ինքնիշխան և ժողովրդավարական զարգացման նվիրյալ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2017 թվականի հոկտեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2017 թվականի ապրիլին ընտրվել է Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր, եղել է «Ելք» խմբակցության անդամ։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շարունակել է իր ծառայությունը մեր երկրին ու ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնում», - ասաց Մակունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG