Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով Տիգրան Ուլիխանյանը և Հայկ Սարգսյանը ազատվել են պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալների պաշտոններից, Ռուբեն Ռուբինյանը՝ արտգործնախարարի տեղակալի պաշտոնից, Հովհաննես Հովհաննիսյանը՝ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Փամբուխչյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Արման Եղոյանը՝ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից, Սարգիս Խանդանյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, Վարազդատ Կարապետյանը՝ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից, Արեն Մկրտչյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Արփինե Դավոյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Արտակ Մանուկյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Արման Բոշյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից, Հակոբ Սիմիդյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, Նիկոլայ Բաղդասարյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնից, Հռիփսիմե Գրիգորյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջային կոմիտեի նախագահի պաշտոնից, Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, և Սոֆիա Հովսեփյանը՝ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Որոշումների տեքստերը տեղադրված են կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։