Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող գերմանական ընկերությունների նկատմամբ


Սպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը զգուշացրել է մի շարք գերմանական ընկերություններին, որ դրանց դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության շրջանակներում համագործակցելու համար, գրում է գերմանական Bild am Sonntag թերթը` պնդելով, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացչության ղեկավարը նման բովանդակությամբ պաշտոնական նամակ է հղել գերմանական ընկերությունների ղեկավարներին:

«Ձեր գործունեությունը շաղկապված է պատժամիջոցների կիրառման զգալի ռիսկի հետ: Այն ընկերությունները, որոնք աջակցում են «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» գազատարարերի շինարարությանն, ակտիվորեն խաթարում են Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը», - գրում է ԱՄՆ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG