Մատչելիության հղումներ

Իսրայելը պաշտոնապես հաստատում է Սիրիայում իրականացված օդային հարվածների փաստը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Հանգստյան օրերին Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրայում գտնվող իրանական օբյեկտներին։ Այդ մասին այսօր Երուսաղեմում կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Վերջին 36 ժամերին մեր երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող իրանական զինապահեստներին», - հայտարարել է Իսրայելի վարչապետն՝ ընգծելով․ - «Մեր վերջին հարվածները վկայում են, որ Իսրայելը` Սիրայում իրանական ներկայության դեմ պայքարի գործում առավել քան երբևէ հաստատակամ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG