Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյը բրիտանացի պատգամավորներին կոչ է անում վավերացնել «Բրեքզիթի» շուրջ համաձայնագիրը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է անում Համայնքների պալատի անդամներին` հաջորդ շաբաթ կայանալիք քվեարկության ընթացքում կողմ արտահայտվել ԵՄ-ի հետ «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագրին:

Թերեզա Մեյն այսօր նման բովանդակության ուղերձ է հրապարակել Sunday Express պարբերականում` նշելով, որ համաձայնագրի վավերացման տապալումը կնշանակի, որ բրիտանացի պատգամավորները դրժում են ընտրողներին տրված խոստումները:

«Քվեարկության տապալման դեպքում Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ-ն լքել առանց որևէ պայմանավորվածության, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Եթե պատգամավորները արգելափակեն նաև այս տարբերակը, Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ կազմում, ինչը 2016 թվականի հանրաքվեի արդյունքների ուղղակի ոտնահարում կլինի», - նշում է Մեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG