Մատչելիության հղումներ

Պետական գերատեսչությունների կաթվածահար վիճակը կարող է երկար պահպանվել․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Պետական ապարատի կաթվածահար վիճակը կարող է ձգձգվել։ Այդ մասին անցած գիշեր Twitter-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պետական կառույցները դեռ երկար ժամանակ չեն աշխատի, եթե, իհարկե, դեմոկրատները չորոշեն վերադառնալ արձակուրդից և գործի լծվել», - գրել է Թրամփը:

Դաշնային գերատեսչությունների մի զգալի մասի աշխատանքը դադարեցվել կամ զգալիորեն սահմանափակվել է ԱՄՆ պետբյուջեի հաստատման շուրջ Սպիտակ տան և Կոնգրեսի միջև առկա սուր հակասությունների պատճառով:

Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող դեմոկրատները հրաժարվում են ֆինանսավորել Մեքսիկայի հետ պաշտպանական պատի կառուցումը:

Դաշնային գերատեսչությունների հարկադիր պարապուրդի հետևանքով դրանց ավելի քան 800 հազար աշխատակիցներ զրկվել են հունվարի աշխատավարձից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG