Մատչելիության հղումներ

Իրանը պաշտոնական բողոք է հղում Լեհաստանի իշխանություններին


Տեսարան Թեհրանից, արխիվ
Տեսարան Թեհրանից, արխիվ

Փետրվարի 13-ից 14-ը Վարշավայում` իրանական խնդրին նվիրված միջազգային համաժողովի անցկացումը Թեհրանը որակում է որպես «թշնամական գործողություն ընդդեմ իսլամական հանրապետության»։

Մերձավոր Արևելքում Իրանի դերակատարությանը նվիրված միջազգային համաժողով անցկացնելու մտադրության մասին ուրբաթ օրը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Թեհրանում Լեհաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վեյցեխ Ունհոլտը շաբաթ օրը հրավիրվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան պաշտոնապես տեղեկացրել են, որ Վարշավայում համաժողովի անցկացման դեպքում «Իրանը կարող է դիմել հակաքայլերի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG