Մատչելիության հղումներ

Սիրիական իշխանությունների պնդմամբ՝ Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի օդանավակայանին հարող տարածքը


Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը պատասխանում են Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանի հրթիռակոծմանը, սեպտեմբեր, 2018թ.
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը պատասխանում են Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանի հրթիռակոծմանը, սեպտեմբեր, 2018թ.

Սիրիական իշխանությունները պնդում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը անցած գիշեր հրթիռակոծել են Դամասկոսի միջազգային օդանավակայանին հարող տարածքը:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հարձակումը պատկերող տեսանյութ է տարածել` հաղորդելով նաև, որ կառավարական բանակի հակաօդային պաշտպանության ուժերը պատասխան կրակ են բացել:

Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսրայելական հարձակման հետևանքով վնասվել են Դամասկոսի օդանավակայանի հարևանությամբ գտնվող պահեստները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG