Այսօր առավոտյան Փարիզում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Նրա խոսքով` զոհերից երկուսը հրշեջներ են, ևս երկուսը` հարակից շենքի բնակիչներ:
«Հզոր պայթյունը որոտացել է այն պահին, երբ հրշեջները փորձում էին գտնել գազի արտահոսքի աղբյուրը», - նշել է ֆրանսիական ՆԳՆ ղեկավարը:
Ֆրանսիացի նախարարի խոսքով` պայթյունից վիրավորված անձանց թիվը հասնում է 50-ի: