Հայաստանի տարածքում այսօր ցերեկը և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին, 15-16-ը առանձին շրջաններում և 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 13-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի գիշերը և հունվարի 17-ին սպասվում է ձյուն: