Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլի. «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման որևէ նախադրյալ չկա»


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի համոզմամբ՝ ներկա պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման որևէ նախադրյալ գոյություն չունի: Այս մասին Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել է այս պաշտոնում ընտրվելուց հետո անցկացված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօր, ներկա պայմաններում [Ռուսաստանի հետ] դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկխոսության, նոր հարաբերությունների որևէ նախադրյալ չեմ տեսնում: Չեմ կարծում, որ այսօր առկա իրավիճակը Վրաստանին հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ որևէ տեսակի հարաբերություններ ստեղծել», - նշում էր Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նաև հայտնել է, որ իր արտերկրյա առաջին այցը կատարելու է Բրյուսել: «Իմ առաջին այցերից մեկը նաև Աֆղանստան կլինի: Դրա ժամկետները, սակայն, ես չեմ կարող բացահայտել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Աֆղանստանում գտնվող երկու ռազմակայաններում` Բագրամում և Մազարի Շարիֆում, ավելի քան 800 վրաց զինծառայողներ են տեղակայված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG