Մատչելիության հղումներ

Թուրքիայի ուժային կառույցների ղեկավարները ժամանել են Սիրիայի հետ սահմանային գոտի


Թուրքիայի ԶՈւ զինծառայողները Հաթայ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանային գոտում, 2018թ.
Թուրքիայի ԶՈւ զինծառայողները Հաթայ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանային գոտում, 2018թ.

Թուրքիայի ուժային կառույցների ղեկավարները այսօր նախապես չազդարարված այցով ժամանել են Սիրիային սահմանակից գոտի: Hurriyet պարբերականի տեղեկություններով, երկրի հարավ-արևելքում գտնվող Հաթայ գավառ են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, թուրքական Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, Ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դունդարը և Ազգային հետախուզական ծառայության (MIT) տնօրեն Հաքան Ֆիդանը:

«Այցի նպատակը Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը քննարկելն է», - հաղորդում են թուրքական աղբյուրները:

«Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք հրադադարի մասին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Ռուսաստանի հետ մեր սերտ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակվում է», - նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը ուժայինների խորհրդակցության մեկնարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG