Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն` երկրի տարածքից արտաքսվել են Ռուսաստանի 9 քաղաքացիներ: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է անօրինական կրոնական հավաքներ անցկացնելու համար, այս մասին հաղորդում է ռուսական TACC գործակալությունը:
«Ներքին գործերի նախարարության, Պետանվտանգության ծառայության և կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի համատեղ օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Բաքվի Բինաղադիի շրջանի տներից մեկում Ռուսաստանի Դաշնության 9 քաղաքացիներ անօրինական կրոնական հավաքներ են անցկացնում», - նշված է ադրբեջանական ՆԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանցի իրավապահները նաև տեղեկացնում են, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել է քրիստոնեություն քարոզող հինգ գիրք, 113 սկավառակ և ավելի քան 28 հազար այցեքարտ: