Մատչելիության հղումներ

Մինսկը վերացնում է Բելառուսում ամերիկացի դիվանագետների քանակի խիստ սահմանափակումը


Արխիվ. ԱՄՆ-ի դեսպանատունը Մինսկում
Արխիվ. ԱՄՆ-ի դեսպանատունը Մինսկում

Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը տեղեկացնում է, որ Մինսկը վերացնում է Բելառուսում ամերիկացի դիվանագետների քանակի խիստ սահմանափակումները, որ մտցվել էին 2008 թվականին: Ըստ հրապարակման՝ այդ մասին անձամբ տեղեկացրել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, զանգահարելով ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Վես Միտչելին:

Մինսկի որոշումը «Foreign Policy»-ին «դիվանագիտական ճեղքում» է գնահատում: «Դա մեծ քայլ է: Դա հալոցքի սկիզբ է»,- պարբերականին ասել է ամրիկացի պաշտոնյան, ում անունը չի նշվում:

Ամերիկյան պարբերականը Մինսկի որոշումը կապում է նաև Ռուսաստանի հետ Բելառուսի վերջին տարաձայնությունների հետ:

2008 թվականին Բելառուսի իշխանությունները կտրուկ սահմանափակվել էին Բելառուսում աշխատող ԱՄՆ-ի դիվանագետների քանակը՝ 35-ից հասցնելով 5-ի: Երկու երկրներում դիվանագիտական առաքելությունները ղեկավարվում էր ոչ թե դեսպանների, այլ ժամանակավոր հավատարմատարերի մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG