ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր ժամանել է Բահրեյն: Նա հանդիպումներ է ունեցել երկրի արտագործնախարարի, այնուհետև թագավոր Համադ Բին Իսա Խալիֆայի հետ:
Արաբական 9 երկրներ տարածաշրջանային այցի ընթացում պետքարտուղար Փոմփեոն իր հանդիպումներում անդրադառնում է նաև Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցին, հավաստիացնելով որ ԱՄՆ-ն շարունակելու է պայքարը «Իսլամական պետության» խմբավորումների դեմ: Չհայտարարված ացով Փոմփեոն եղել է նաև Իրաքում:
Բահրեյն կատարած նրա այցը համընկավ պենտագոնի մամուլի խոսնակի այսօրվա հայտարարությանը, ուր նշված է, որ ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից: