Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հավանական է համարել արտակարգ դրություն հայտարարելը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը այցելել է Տեքսաս նահանգ: Մեքսիկայի հետ սահմանին նա հանդիպել է նաև անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ:

Fox News-ի հետ զրույցում Թրամփը հայտարարել է, թե արտակարգ դրություն հայտարարելու լիակատար իրավունք ունի, և դա անվտանգության հարց է: Նա ասել է, որ եթե Կոնգրեսի հետ համաձայնության չգան, ավելի հավանական է, որ կդիմի այդ քայլին: «Ես դրա իրավունքն ունեմ: Օրենքը 100 տոկոսով իմ կողմն է», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը:

Արտակարգ դրությունը Թրամփին հնարավորության կտա շրջանցելով Կոնգրեսը ֆինանսավորել Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի շինարարությունը: Դրա համար ԱՄՆ նախագահը մոտավորապես 6 միլիարդ դոլար է պահանջում, սակայն Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող դեմոկրատները համաձայն չեն, ինչի պատճառով բյուջեն չի հաստատվում ու կառավարությունը մասնակի է ֆինանսավորվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG