Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ը նպատակ ունի դուրս մղել իրանական ոտքը Սիրիայից»․ Փոմփեո


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Կահիրեում ասուլիսի ժամանակ, 10-ը հունվարի, 2018թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Կահիրեում ասուլիսի ժամանակ, 10-ը հունվարի, 2018թ․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները նպատակ ունի դուրս մղել իրանական ոտքը Սիրիայից»:

Երեկ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ելույթի ժամանակ Փոմփեոն ասել է, թե «ժամանակն է վերջ դնել հին մրցակցությանը» Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանում բարօրություն ապահովելու համար:

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կօգտագործի դիվանագիտությունը և կաշխատի իր գործընկերների հետ՝ բացառելու համար Իրանի ներկայությունը Սիրիայում և խաղաղություն ու կայունություն ապահովելու Սիրիայի ժողովրդին:

Անցած տարվա վերջին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG