Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում մինչև հունվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-16-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հունվարի 11-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG