Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ մերձավորարևելյան շրջագայության ընթացքում, որտեղ Նահանգները փորձում է ստանալ արաբ դաշնակիցների աջակցությունը Սիրիայից զորքերը դուրս բերելու ծրագրին:
Կահիրե ժամանելուց առաջ՝ նախօրեին, Փոմփեոն անակնկալ այցով մեկնել էր Իրաք ու հանդիպել Բաղդադի և տեղի քրդական ինքնավարության առաջնորդների հետ: Եգիպտոսում նախատեսված բանակցություններից հետո էլ ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Հորդանան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ ու Օման:
Այցը մեկնարկել է Սիրիայից ամերիկացի շուրջ 2 հազար զինվորականներին դուրս բերելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալ որոշումից հետո, որը քննադատության է արժանացել թե՛ երկրի ներսում, թե՛ դաշնակիցների շրջանում: