Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը հրաժարվեց Երևանի ավագանու մանդատից


Լուսանկարը՝ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանը հրաժարվել է Երևանի ավագանու մանդատից։ Այդ մասին Սամսոնյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։ Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատներն, այդ թվում՝ նաև ես», - գրել է Սամսոնյանը։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում այսօր տեղի կունենա դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Իմ քայլը» դաշինքը կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18։ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG