Մատչելիության հղումներ

2018-ին Ազգային ժողովի աշխատակազմը տնտեսել է 114 հազար լիտր բենզին. Արսեն Բաբայան


Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

«Այս տնտեսումն արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է», - գրել է Բաբայանը՝ նշելով, որ տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե։

Մեկ այլ գրառմամբ Բաբայանը տեղեկացրել է՝ Ազգային ժողովի աշխատակազմի անցած տարվա գործունեության վերջնական ամփոփմամբ պարզվել է, որ վառելիքի գծով 2018-ին Ազգային ժողովի աշխատակազմը տնտեսել է 114 հազար լիտր բենզին: Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG