Մատչելիության հղումներ

ՀԲ-ն նկատելիորեն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը


ՀԲ լոգոն, արխիվ
ՀԲ լոգոն, արխիվ

Համաշխարհային բանկը (ՀԲ) նկատելիորեն բարելավել է Հայաստանի 2018, 2019 և 2020 թվականների տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները՝ այսօր հրապարակված Global Economic Prospects զեկույցում նշելով, որ անցած տարին Հայաստանը փակել է 5.3 տոկոս տնտեսական աճով:

Զեկույցը հրապարակվում է կես տարին մեկ, և 2018-ի հունիսին լույս տեսած նախորդում կանխատեսվում էր, որ տարին Հայաստանի տնտեսությունը կփակի 4.1 տոկոս աճով:

Եթե 2018-ի հունիսի Global Economic Prospects-ի համաձայն՝ 2019-ին Հայաստանի ՀՆԱ-ն պետք է աճեր 4 տոկոսով, նույնքան էլ՝ 2020-ին, ապա այսօրվա հրապարակման մեջ կանխատեսվում է, որ 2019-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 4.3 տոկոսով, իսկ 2020-ին՝ 4.6 տոկոսով: Նույն՝ 4.6 տոկոս տնտեսական աճն է կանխատեսված 2021 թվականի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG