Մատչելիության հղումներ

Զորակոչի ավտոբուսի հետ կապված միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով


Զինակոչիկների տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։

«Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն», - «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:

Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը, այս պահին ներգրավված անձ չկա, քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են, ասաց Գլխավոր դատախազության խոսնակը:

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիական մեքենաները շրջափակում զորակոչի ավտոբուսը, այնուհետև մւի խումբ երիտասարդներ ներխուժում են ավտոբուս, հայհոյանքներ հնչեցնում, ինչը հրմշտոցի պատճառ է դառնում:

Պաշտպանության նախարարության խոսնակը դատապարտել է միջադեպը՝ հայտնելով, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է դրանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG