Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպաններն ահազանգում են բանտերում պահվող հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների մասին


Ցուցապաստառ, որը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին
Ցուցապաստառ, որը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են բանտերում պահվող հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների մասին:

«Հանուն քաղբանտարկյալների ազատության» և «Իսլամական խղճի բանտարկյալներ» միավորումը համատեղ հայտարարությամբ ահազանգում են, որ իրավիճակը «կրիտիկական» է:

Իրավապաշտպանների պնդմամբ ազատազրկված հավատացյալների նկատմամբ բանտերում անմարդկային վերաբերմունք է դրսևորվում, նրանց կտտանքների են ենթարկում, սադրում, ֆիզիկական և բարոյական խոշտանգումների ենթարկում: Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանում 160 քաղբանտարկյալների կեսը՝ 77 հոգի՝ հավատացյալներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG