Մատչելիության հղումներ

Գերմանիայում հարձակվել են Բունդեսթագի պատգամավորի վրա


Գերմանիա, ոստիկաններ, արխիվ
Գերմանիա, ոստիկաններ, արխիվ

Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժի ներկայացուցչի վրա: Ֆրանկ Մագնիցը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բունդեսթագի պատգամավորի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 7-ին Բրեմենում:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել են դիմակավորված անձինք, և չի բացառվում, որ քաղաքական շարժառիթներով:

«Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցության դեմ սա վերջին օրերին արդեն երկրորդ հարձակումն է: Հունվարի 3-ին կուսակցության Դյոբելնում գտնվող գրասենյակում է պայթյուն որոտացել: Իրավապահների փոխանցմամբ՝ ոչ ոք չի տուժել: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են այդ բռնությունները:

«Այլընտրանք Գերմանիայի համար»-ը առաջին անգամ խորհրդարան է անցել անցյալ տարվա ընտրությունների արդյունքներով՝ ստանալով ընտրողների շուրջ 12 տոկոսի ձայները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG