Մատչելիության հղումներ

Մեքսիկայի սահմանին պատի անհրաժեշտության մասին ելույթով Թրամփը կդիմի ազգին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիմելու է ազգին` Մեքսիկայի հետ սահմանին «հումանիտար ճգնաժամի և ազգային անվտանգության ճգնաժամի» հարցով:

Ակնկալվում է, որ Թրամփը կթվարկի սահմանին պատ կառուցելու անհրաժեշտության իր փաստարկները:

Սա կլինի Դոնալդ Թրամփի առաջին ուղերձը ազգին՝ նախագահ ընտրվելուց ի վեր:

Հարևան Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելը Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից է: Ընտրարշավի ժամանակ, սակայն, նա խոստանում էր, որ այդ պատի կառուցման համար կվճարի Մեքսիկան:

Դեմոկրատները, որոնք այժմ վերահսկում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, դեմ են պատի կառուցման համար միջոցներ հատկացնելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG