Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Մերձավոր Արևելք


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն դեպի Մերձավոր Արևելք ճանապարհին օդանավում զրուցում է լրագրողների հետ, 7-ը հունվարի, 2019թ.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն դեպի Մերձավոր Արևելք ճանապարհին օդանավում զրուցում է լրագրողների հետ, 7-ը հունվարի, 2019թ.

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնել է Մերձավոր Արևելք, որտեղ քննարկելու է Իրանին հակազդելու հարցերը:

Լրագրողների հետ զրույցում պետքարտուղարը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Իրանին հակազդելու համար կոալիցիա կստեղծի, որը կփորձի հասնել նրան, որ Թեհրանը դադարեցնի միջամտությունը այլ պետությունների գործերին և աջակցությունը ծայրահեղական խմբավորումներին: Փոմփեոն ընդգծել է, որ գլխավոր նպատակը Իրանի միջուկային նկրտումները կանխելն է:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Փոմփեոյի ուղևորության առաջին կանգառը Հորդանանն է, ապա նա կմեկնի Եգիպտոս: ԱՄՆ պետքարտուղարը կայցելի նաև Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Օման, Քուվեյթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG