«Ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից արագընթաց տեմպերով չի իրականացվի», - կիրակի օրը Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես երբեք չեմ ասել, որ մենք այդ քայլն արագորեն ենք կատարելու: Մենք այժմ ոչնչացնում ենք «Իսլամական պետությանը», - ասել է Թրամփը:
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը ևս Իսրայել այցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայից զորքերի դուրսբերման հարցում չի շտապի:
«Նախ և առաջ՝ մենք պետք է Թուրքիայից մեր դաշնակից քրդերի անվտանգության հստակ երաշխիքներ ստանանք», - ընդգծել է Բոլթոնը:
Տարեվերջին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տապալված է, և ժամանակն է, որ շուրջ 2 հազար ամերիկացի զինվորները Սիրիայից տուն վերադառնան: