Մատչելիության հղումներ

The Guardian. Ամերիկյան ոստիկանությունը դեկտեմբերին մի քանի ժամով ձերբակալել էր Ուեյն Ռունիին


Ուեյն Ռունին (ձախից) Անգլիայի հավաքականի կազմում, արխիվ
Ուեյն Ռունին (ձախից) Անգլիայի հավաքականի կազմում, արխիվ

Հայտնի է դարձել, որ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին առաջատար Ուեյն Ռունին անցած ամիս ձերբակալվել էր Վաշինգտոնի Դալեսի անվան միջազգային օդանավակայանում` անսթափ վիճակում զազրախոսելու և խուլիգանական գործողություններ կատարելու մեղադրանքով: Վկայակոչելով ամերիկյան ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները՝ այս մասին տեղեկացրել է բրիտանական The Guardian պարբերականը, նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին:

Ռունին անսթափ վիճակում գործի է դրել օդանավակայանի տագնապի ազդանշանը, ինչից հետո ձերբակալվել է` մի քանի ժամ անցկացնելով ճաղերի ետևում: «Հայտնի մարզիկին ազատ են արձակել միայն 25 դոլար կազմող տուգանքը վճարելուց հետո», - հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Ուեյն Ռունին այժմ հանդես է գալիս Հյուսիսամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) DC United թիմի կազմում: Մինչ այդ նա հանդես է եկել անգլիական Պրեմիեր լիգայի «Մանչեսթր Յունայթեդ» և «Էվերտոն» թիմերում:

Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG