Մատչելիության հղումներ

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը արգելափակել է ռուսական մարդատար օդանավերի ձեռքբերման գործարքը


SSJ 100 օդանավը, արխիվ
SSJ 100 օդանավը, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը արգելափակել է ռուսական արտադրության «Սուխոյ Սուպերջեթ» մարդատար օդանավերի վաճառքը Իրանին: Լրատվամիջոցներին նման տեղեկություն է հաղորդել իրանական կողմը:

Իրանի ավիաընկերությունների ընկերակցության ներկայացուցիչ Մաքսուդ Ասադի Սամանին տեղեկացրել է, որ ռուսական արտադրության SSJ 100 ինքնաթիռների մատակարարումը հետաձգվում է անորոշ ժամկետով:

«Սուխոյ քաղաքացիական օդանավեր» կորպորացիան, իր հերթին, տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես չի արձագանքել ռուսական կողմի` Իրանին մարդատար օդանավերի վաճառքին հավանություն տալու խնդրանքին: Ամերիկյան կողմի հավանությունը պարտադիր է, քանի որ «Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավերի արտադրության ընթացքում օգտագործված դետալների ավելի քան 20 տոկոսը ամերիկյան ծագում ունի:

SSJ 100 մակնիշի օդանավերի` Իրանին վաճառքի շուրջ գործարքի ընդհանուր ծավալը Մոսկվայում գնահատում են շուրջ 2 միլիարդ ամերիկյան դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG