Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք Ղազախստանում հայերի մասնակցությամբ, մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել


Բողոքի ցույց Ղազախստանի Կարագանդա քաղաքում, 6-ը հունվարի, 2018թ.
Բողոքի ցույց Ղազախստանի Կարագանդա քաղաքում, 6-ը հունվարի, 2018թ.

«Ղազախստան. ծեծկռտուք հայերի մասնակցությամբ, կա զոհ, վիրավորներ, ցուցարարներն իշխանություններից բացատրություն և արդար դատաքննություն են պահանջում», - փոխանցում է «Ազատության» ղազախական ծառայությունը։

Ղազախստանի Կարագանդա քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով պարզաբանումներ տալ քաղաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ։

Ամանորի գիշերը ռեստորաններից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը, ըստ Ղազախստանի ոստիկանության տարածած հաղորդագրության, ազգությամբ հայեր են՝ Թորգոմ Մալխասյան, Սոխակ Մալխասյան, նրանք ձերբակալվել են և կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, գործով անցնող Նարեկ Գուրուրյանը հետախուզվում է:

Ղազախստանի իշխանությունները միևնույն ժամանակ հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG