Մատչելիության հղումներ

Ստամբուլում Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդին հանձնվեց Բարդուղիմեոսի ստորագրած հրովարտակը


Ստամբուլում այսօր Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդին է հանձնվել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի կողմից ստորագրված հրովարտակը՝ «տոմոսը»՝ Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալիա, այլ կերպ ասած՝ անկախություն շնորհելու մասին:

Փաստաթուղթը, որը ստորագրվել է նախօրեին, հանձնվել է հատուկ ծիսակատարության ժամանակ, որին ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ուկրաինական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական գործիչներ:

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին դեռ հոկտեմբերին ամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ այն բանից հետո, երբ տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չեղյալ հայտարարեց 17-րդ դարին ընդունված որոշումը, որով ուկրաինական եկեղեցին անցնում էր Մոսկվայի հովանու ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG