Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ցուցարարները վերսկսել են բողոքի ակցիաները


«Դեղին ժիլետներ»-ի ակցիան Բորդոյում, 22-ը դեկտեմբերի,. 2018թ.

Ֆրանսիայի քաղաքներում, մասնավորապես, Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Գրենոբոլում «դեղին ժիլետներ» անվանումը ստացած ցուցարարները երեկ վերսկսել են բողոքի ակցիաները։

Ոստիկանության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 25 հազար մարդ։ Որոշ քաղաքներում ակցիաներն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով։ Բովեում ոստիկանները նույնիսկ արցունքաբեր գազ են կիրառել, իրենց բնորոշմամբ, չարտոնված ակցիայի 600 մասնակիցների մուտքը քաղաք արգելելու համար։

Մակրոնի կառավարությունը 2018-ի հոկտեմբերին հայտարարեց վառելիքի հարկերը բարձրանցելու մասին։ Կառավարությունը տնտեսակական այդ քաղաքականությունը բացատրեց բնապահպանական խնդիրները լուծելու, օդի աղտոտվածությունը վերահսկելու նպատակով: Սակայն հազարավոր ցուցարարներ՝ դեղին ժիլետներ հագած, դուրս եկան Փարիզի ու այլ քաղաքների փողոցներ: Նրանք պահանջում էին չեղարկել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հարկային բարեփոխումները, որոնք հանգեցրել են դիզելային վառելիքի գնի կտրուկ աճին: Ցուցարարները դիմեցին նաև բռնությունների՝ ջարդելով ու հրկիզելով ցուցափեղկեր, ավտոմեքենաներ, նրանց դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց որոշ զիջումների մասին. նա խոստացավ 2019-ի հունվարից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով, նվազեցնել թոշակառուների և անապահով խավի հարկերը: Մակրոնը միաժամանակ, նշեց, որ տնտեսական քաղաքականության շրջադարձ չի լինի, ինչպես նաև դատապարտեց տեղի ունեցած բռնությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG