Մատչելիության հղումներ

Հրաձգություն Լոս Անջելեսի ակումբներից մեկում


Առնվազն մեկ մարդ է զոհվել Լոս Անջելեսի Թորանս ավանի ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության թվիթերյան գրառումը:

Աղբյուրի համաձայն կան «բազմաթիվ տուժածներ», զոհերի թիվը չի հստակեցվում:

The Los Angeles Times-ի հետ զրույցում ականատեսներից մեկը պատմել է, որ հրաձգությանը նախորդել է ծեծկռտուք:

Ոստիկանությունը շրջափակել է ակումբի տարածքը՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել միջադեպի վայրից:

Կրակոցների հեղինակի ինքնության մասին չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG