Մատչելիության հղումներ

Թուրքիան միջնորդ կդառնա աֆղանական խաղաղ բանակցություններում


Թուրքիան միջնորդ կդառնա աֆղանական խաղաղ բանակցություններում Աֆղանստանի կառավարության և թալիբանների միջև 17 տարի շարունակվող զինված հայակամարտությունը կարգավորելու հարցով, այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Անկարայում Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Էրդողանը նշել է, որ եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտին՝ Ստամբուլում:

Մարտյան հանդիպման մասին հայտարարությունը հնչում թալիբանների և Աֆղանստանի միջև բանակցությունները ընդլայնելու՝ ԱՄՆ-ի փորձերի ֆոնին: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը արդեն երեք հանդիպում է ունեցել թալիբանների հետ, սակայն վերջիններս շարունակում են հայտարարել, թե դեմ են Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG