ԱՄՆ նախագահն ու Դեմոկրատական կուսակցությունը պատի շուրջ համաձայնության չեն եկել։
Սպիտակ տանը հունվարի 4֊ին Կոնգրեսի ղեկավարների հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը խիստ անհրաժեշտություն է:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատական Նենսի Փելոսին իր հերթին հայտարարել է, որ քննարկումը «սուր» և խրթին էր, ընդգծելով, որ այն որևէ առաջընթաց չի գրանցել ճգնաժամի լուծման հարցում:
Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը մեջբերել է Թրամփի խոսքերը, ըստ որի կառավարության մասնակի փակումը կարող է տևել «ամիսներ և նույնիսկ տարիներ»։
Դաշնային կառավարության ֆինանսավորումը մասնակի սառեցվել է, քանի որ Թրամփը օրենսդիրներից պահանջում է բյուջեի նախագծում ներառել ավելի քան 5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Դեմոկրատները դեմ են այդ առաջարկին՝ համաձայնելով տրամադրել միայն 1 միլիարդ 300 միլիոն դոլար:
Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Թրամփը հայտարարել է երկկուսակցական աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք այս հանգստյան օրերին կփորձեն լուծումներ գտնել ներկայիս քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: