Մատչելիության հղումներ

Բենինի ջրերում ծովահենները բեռնատար նավ են գրավել և պատանդ վերցրել անձնակազմի վեց անդամների


Բենինի ափամերձ ջրերում ծովահենները բեռնատար նավ են գրավել և պատանդ վերցրել անձնակազմի վեց անդամների։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հարձակման պահին նավում գտնվել է 26 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 20, Ուկրաինայի 4 և Վրաստանի 2 քաղաքացի։

Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 2֊ին, սակայն Բենինի ռազմածովային նավատորմից աֆրիկյան այդ երկրում ծառայող ռուս դիվանագետներին միայն այսօր են տեղեկացրել տեղի ունեցածի մասին։

Պատանդների ազգությունը առայժմ չի հստակեցվում։

Ծովահենների նավը այս պահին գտնվում է Նիգերիայի տարածքային ջրերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG