Նախագահական արտահերթ ընտրություններ, և հերթական անգամ իշխող ընտանիքի հաղթանակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զրոյական առաջընթաց, ընդդիմադիրների, լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք, սպանություններ, բախումներ, հատուկ գործողություններ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում, հրդեհների շարք ռազմավարական նշանակության օբյեկտներում, Ալիևների անվան հետ կապվող նորանոր կոռուպցիոն սկանդալներ․ սրանք էին, թերևս, այն հիմնական իրադարձությունները, որոնցով աչքի ընկավ 2018 թվականը հարևան Ադրբեջանի կյանքում:
2018-ի հիմնական իրադարձություններն Ադրբեջանում

«Ազատությունը» հետահայաց անդրադառնում է Ադրբեջանում անցած տարի տեղի ունեցած առանցքային իրադարձություններին: