Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկվում է Ջիմ Ուեբի թեկնածությունը


Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկում է նախկին սենատոր, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմ Ուեբի թեկնածությունը:

The New York Times-ի տվյալներով, Ուեբի հետ կապ է հաստատել փոխնախագահ Մայք Փենսը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին:

Պարբերականի հետ զրույցում Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը նույնպես հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուեբի թեկնածությունը: Վերջինս չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

The New York Times-ը գրում է, որ 72-ամյա դեմոկրատ Ուեբը դեմ էր Իրաք ԱՄՆ-ի ներխուժմանը: Բացի այդ, նախկին սենատորը Չինաստանի հետ հարաբերություններում ագրեսիվ քայլերի կողմնակից է:

Ջիմ Ուեբը նախկին զինվորական է, ծառայել է Վիետնամում, Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակ զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի առաջին օգնականի պաշտոնը, իսկ 1987 թվականին նշանակվել էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG