Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նորընտիր նախագահը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում


Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն հնարավոր է համարում իր երկրում ամերիկյան ռազմակայանի տեղակայումը:

SВТ հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ հնարավոր է համապատասխան համաձայնագիր ստորագրի Միացյալ Նահանգների հետ:

Բոլսոնարուի խոսքերով, Վաշինգտոնի հետ մերձեցումը ներկայումս տնտեսական հարց է, սակայն Բրազիլիան ԱՄՆ-ի հետ կարող է համագործակցել նաև ռազմական ոլորտում:

Բոլսոնարուն, ում անվանում են «արևադարձային Թրամփ» իր աջակողմյան հայացքների պատճառով, նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 1-ին: Երդմնակալության արարողությանը նա խոստացել է «ամրապնդել բրիազիլական ժողովրդավարությունը»:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բացասական էր խոսում միգրացիայի մասին, կողմ՝ զենքի անարգել կրմանն ու մահապատժին:

ԱՄՆ-ի նախագահի պես, Բոլսոնարուն պլանավորում է Իսրայելում գտնվող դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG